22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել». Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը դրական է համարում, որ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվում, թեև կան առանձին միջադեպեր։ «Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն […]

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։ Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են […]

Սերժ Սարգսյանը մասնակցում է շախմատի դպրոցի բացմանը /տեսանյութ/

Սերժ Սարգսյանը մասնակցում է ծախմատի դպրոցի բացման ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունենում շախմատի դպրոցի բացում, որին ներկա է նաեւ աշխարհի շախմատի չեմպիոն Լեւոն Արոնյանը: Yerkir.am-ի նկարահանող խումբն այս պահին իրադարձության վայրում է, առաջարկում ենք հետեւել մեր ուղիղ հեռարձակմանը:  

Հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ. Պուտինը՝ Ալիևին

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու է Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ, ապա եռակողմ բանակցությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ առանձնազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ հակամարտության գոտում իրենց խաղաղապահներն են աշխատում, որոնք, ըստ նրա՝ դրական դերակատարում ունեն։ «Ինձ թվում է, որ դրական դերակատարում ունեն, աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: […]

Մոսկվան հույս ունի, որ Սոչիում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը կուրվագծի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսաստանը հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։   «Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ տարածաշրջանում երկար սպասված […]

Փաշինյանը վրեժ ուներ լուծելու հայրիկիցս. ինձ այս ամենը չի կանգնեցնելու. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մեջ որևէ իրավական հենք ու հիմնավորում չկա: «Թեկուզ այն փաստական տվյալով, որ հարուցված քրեական գործը նոր չէ, այդ գործով որպես վկա պարոն նախագահը արդեն հարցաքննվել է, և ակնհայտ է, որ այդ գործի իրավական սնանկությունը ենթադրում է որևէ քննության բացակայություն:   […]

«Նիկոլները վախենում են». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլները վախենում են. Վախենում են ցանկացած փոփոխությունից, վախենում են, որովհետև մեղավոր են, գիտակցական և ենթագիտակցական մակարդակում ընկալում են, որ մեղավոր ու պատասխանատու են այս իրավիճակի համար: Վախը նիկոլների քաղաքական և քաղաքացիական վարքագծի հիմնական շարժառիթն է, հետևաբար նրանք ինտուիտիվ մակարդակում դիմադրում են ցանկացած փոփոխության գաղափարին և գործողությանը: Վախենում է Նիկոլը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի