11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոսկվան հույս ունի, որ Սոչիում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը կուրվագծի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսաստանը հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
 
«Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատվի»,  – ասել է նա։
 
Նրա խոսքով՝ հանդիպումն, ընդհանուր առմամբ, նպատակաուղղված է նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը։
 
«Պետք է տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և, ընդհանուր առմամբ, ինչպես առաջ տանել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հուսով ենք, որ այս հանդիպման ժամանակ համաձայնագիրը ստորագրած երեք երկրների ղեկավարները կուրվագծեն այս խոստումնալից ուղղությունները», – ասել է Ռուդենկոն։
 
Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կարգավորման գործընթացում դեռ կան խնդիրներ, որոնք հայտնի են բոլորին։
 
«Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, նույնիսկ մարդիկ են զոհվում», – ասել է փոխարտգործնախարարը։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ