19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային […]

Ալյուրի գինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ: 25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 […]

Փաշինյանը հորդորել է համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է․ «Հրապարակ»

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը խոսել է ոչ միայն Սյունիքով տրվող միջանցք-ճանապարհի մասին, այլեւ, ըստ մեր աղբյուրի, Արցախի մասին է սենսացիոն հայտարարություն արել՝ հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է, պարզապես երեսուն տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։ Մենք փորձեցինք մի քանի համայնքապետերի ուղիղ […]

Ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց ԿԸՀ-ն ընտրական մասնագետների հետ կապի դուրս չի եկել. «Հրապարակ»

«Արդեն մի քանի տարի է՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումներով: Ընտրատեղամասերում այդ սարքավորումների սպասարկումն ապահովելու համար նախապես պայմանագրեր են կնքվում մասնագետների հետ, որոնք ԿԸՀ դասընթացներում լիցենզիա են ստացել։ Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, […]

Ամոթ էլ չունեն, թե ասեմ ՝ամոթ ձեզ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.   «Մեկ Վրաստանին են դիմում Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպում մուրալու ,հիմա էլ կապիտուլյանտները դիմել են Ռուսաստանին պաշտոնական Անկարայի հետ միջնորդական աջակցություն իրականացնելու համար։ Բա ասում էին միջանցքի նախապայման է Թուրքիան առաջ քաշում։   Բայրաքթարներով մեզ ռմբակոծողի ու Ադրբեջանի դաշնակցից հանդիպում մուրալը կարո՞ղ է սրանց մեծ […]

«Սա լոխի տրամաբանություն է, երկրի ղեկավարը հասարակ բան չի հասկանում». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարություններին, ըստ որոնց՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տնտեսության համար առաջընթաց կապահովի։ «Ոչ մի ապաշրջափակում չի լինելու, բացելու են՝ փակեն, բացելու են՝ փակեն, որովհետև թուրքերը գիտեն, թե ինչ են ուզում, ուզում են այս պետությանը խեղդել»,- նշեց Հրանտ Բագրատյանը։ Հարցին՝ Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից […]

Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք, ձեզ մի տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր. Էլիբեգովա

Դուք առհասարակ հոգեբանորեն առո՞ղջ եք, երբ ասում եք պետք է գնալ Ադրբեջանին և Թուրքիային հարցնել՝ արդյոք ուզու՞մ են մեզ ցեղասպանել, ձեզ մեկ տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր, ի՞նչը մութ մնաց. Այս մասին «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ դիմելով իշխանությանը։ Էլիբեգովան հիշեցրեց, որ Թուրքիան ադրբեջանական բանակին էր աջակցում, վարձկաններ տեղափոխում […]

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, « Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, « Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն Երևանի» քաղաքային զարգացման ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և ՀԿ-ի քարտուղար Մուշեղ Խուդավերդյանը։ ԹԵՄԱ՝ «Հանուն Երևանի» քաղաքային զարգացման ՀԿ բարձրաձայնում է Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրներն ու առաջարկում դրանց լուծման ուղիները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի