05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց ԿԸՀ-ն ընտրական մասնագետների հետ կապի դուրս չի եկել. «Հրապարակ»

«Արդեն մի քանի տարի է՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումներով: Ընտրատեղամասերում այդ սարքավորումների սպասարկումն ապահովելու համար նախապես պայմանագրեր են կնքվում մասնագետների հետ, որոնք ԿԸՀ դասընթացներում լիցենզիա են ստացել։

Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, դասընթացներ չեն կազմակերպվել, նախորդ ընտրություններին աշխատած մասնագետների հետ չեն կապվել։

Լուրեր կան, որ ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» աշխատելու։ Եթե այդպես լինի, կնշանակի ընտրությունները կեղծելու հրահանգ են ստացել, հակառակ դեպքում հին, փորձառու մասնագետներին կհրավիրեին։ ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մեր զանգերին չպատասխանեցին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ