21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։

Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության զեկույցն է, որը չի ենթադրում փաստաթղթի հաստատում խորհրդի կողմից: 

Խորհրդի անդամներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալբեր Պողոսյանը, Զավեն Խանջյանը, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստից առաջ ներկայացրել են իրենց գրավոր կարծիքները, որոնք կհնչեցվեն խորհրդի կայանալիք նիստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նիստին։

«Որոշում եմ կայացրել չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին» , – հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ