23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Ձեր «հեղափոխական թավիշով» քաղաքակիրթ աշխարհը մաքրեց իր կեղտոտ աշխարհաքաղաքական հետույքը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական բացահայտ ագրեսիայի եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժելու փաստը չի դատապարտվել եւ ոչ մի, կրկնում եմ՝ եւ ոչ մի միջազգային կառույցի կամ պետության կողմից։   Եւ դառը իրականությունն այն է, որ եթե մենք որպես ժողովուրդ, պարտություն […]

Միամիտ մի եղեք ու հասկացեք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը ցանկանում էր իրականում ոչ թե դիմել Ռուսաստանին, այլ ստեղծել դիմելու իմիտացիա, որը հետագայում հնարավորություն կտար ներկայացնել՝ որպես մերժվելու ու ՌԴ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու ապացույց՝ դրանից բխող արտաքին քաղաքական վտանգավոր հետևանքներով։   Դրան կհաջորդեին նիկոլական երեսփոխանների կեղծ հայրենասիրական եւ […]

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, բայց դրա համար բոլոր կողմերի համաձայնությունն է պետք․ Պեսկով

Կրեմլում հնարավոր են համարում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովի անցկացումը, բայց դրա համար անհրաժեշտ են համարում բոլոր կողմերի համաձայնությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»։  «Անկասկած, ինչ-որ փուլում այդպիսի շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դա իրականանա, հարկավոր է՝ երեք կողմն էլ իր համաձայնությունն ու պատրաստակամությունը հայտնի», – պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան երեք […]

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատվում. Ավանեսյան

Կորոնավիրուսով հիվանդացության դրական դեպքերի նվազման միտում է նկատվում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ծանր դեպքերի և, ցավոք, մահվան դեպքերի համեմատաբար բարձր ցուցանիշը դեռ պահանվում է, ինչը, հույս ունենք՝ առաջիկայում ևս կնվազի», – ասաց նախարարը։ Նա ասաց, թե հիվանդացության տեմպի նվազումը թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով։ «Բոլոր այն անձինք, ովքեր […]

Այս պահի դրությամբ սահմանին վիճակը հանգիստ է, բայց չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ. Անդրանիկ Քոչարյան

Այս պահի դրությամբ սամանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Բայց սա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ, դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրն իրականություն դարձնելու համար», – ասաց նա: Քոչարյանի խոսքով` ամեն ինչ […]

Այս պահի դրությամբ Հայաստանում գնաճը 9,1 տոկոս է. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է` ունեն մանդատ, որով այնպես են անելու, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: «Այս պահի դրությամբ մեր գնաճը 9,1 տոկոս է: ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա», – Ազգային ժողովում հայտարարեց նա: Գալստյանը հիշեցրեց` ՀՀ կենտրոնական բանկն […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:   «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հնարավորություն տվեցին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում: Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայկական և ադրբեջանականն շփման գծում դեռ լարվածություն կա», – չորեքշաբթի ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի