24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Օլիգարխները թալանում են. բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ. Պարսյան

Նույնիսկ այս ճգնաժամային օրերին իշխանություններին սպասարկող օլիգարխները թալանում են մեր ժողովրդին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Գործող իշխանությունները շատ են սիրում կրկնել, որ երկիրը թույլ է, քանի որ նախկինում թալանել են հասարակությունը, բանակը։ Թալանը շարունակվում է նաև հիմա․ բենզինի գինը […]

Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված Հայաստանի դեմ բռնությունների աճի առնչությամբ:  «Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է: Հայաստանի դեմ մահացու բռնությունների այս աճը կշարունակվի, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը չեն ձեռնարկել անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ: Պնդումները, թե երկու […]

Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։   Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։   Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող։

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում: Նշենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2022 թվականի բյուջեի նախագիծը: news.am  

«Ինձ հանդիպեց մի տղամարդ. ասում է՝ տղաս ծառայում է, իսկ նրան արգելում են կրակել իր վրա հարձակվող ադրբեջանցու ուղղությամբ…». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում և աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սև լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։ Փաստացի ներքին համաձայնություն […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք

Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Ունենք 1153 առողջացած, 46 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի […]

Հայկական կողմն ունի առնվազն 2 մարտական դիրքի կորուստ․ Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում․ «Ռազմինֆո»

«Ռազմինֆո»-ն գրում է․ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։ *Զոհվածը 1991 թվականին ծնված պայմանագրային […]

Արայիկ Հարությունյանը՝ փոխվարչապետ. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի