23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Ռուստամ Մուրադովը մեկ զոհված հայ զինծառայողի մարմին է բերել

Բաքվից Երեւան է ժամանել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկացմամբ՝ Մուրադովը բերել է մեկ զոհված հայ զինծառայողի մարմին, որը հանձնել է ադրբեջանական կողմը։

Եթե Պապիկյան Սուրենի փոխարեն Աղազարյան Հովիկին նշանակեին՝ ոչինչ չէր փոխվելու. պարտված խաղում որքան ուզում եք՝ ֆիգուրներ փոխեք. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։ Բանախոսը համոզված է.   Այսօրվա իրավիճակի աբսուրդներից մեկն այն է, որ մենք պետք է գլխի ընկնենք՝ որքան զոհ, որքան վիրավոր, գերեվարված, անհետ կորած կա՝ համադրելով տարբեր աղբյուրների տվյալները: Մութ ու կասկածելի է թվում 24 անհետ կորածների հանգամանքը, պատճառները […]

«Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ պետք է լինի խնդրի լուծում, այլ ոչ թե հայանպաստ լուծում․ թուրքական օրակարգի սպասարկումն էլ ո՞նց է լինում»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշն ասում է՝ պետական դավաճանություն է չկրակել, երբ հարձակվում են պետական սահմանի վրա։ Իսկ ո՞վ էր ասում՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։ Իհարկե, վարչապետի աթոռին բազմած կապիտուլյացիայի սիմվոլը։ ԱԺ-ում ասում է՝ պետք է լինի խնդրի լուծում, այլ ոչ թե հայանպաստ լուծում։ Այ կապիտուլյանտ, հազարավոր […]

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը:   «Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ […]

ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի առաջարկով, և բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել. Նիկոլ Փաշինյան

Ես դեռևս 2021 թվականի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախընտրական շրջանից առաջ և դրանից հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը։ Մայիսին և դրանից […]

«Աու, պետություն, ո՞ւր ես…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային 1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։ 2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։ […]

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ. Ադրբեջանում գերիների թիվը 40 է. նախարար

ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Անհայտ կորած է համարվում 222 զինածառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի