30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ. Ադրբեջանում գերիների թիվը 40 է. նախարար

ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Անհայտ կորած է համարվում 222 զինածառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ», – նշեց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով` այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։

Նա նշեց, որ վիրավորում է ստացել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ