Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք
Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Ունենք 1153 առողջացած, 46 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 9 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1394 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 55 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 271 138 թեստավորում: