Այս պահի դրությամբ սահմանին վիճակը հանգիստ է, բայց չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ. Անդրանիկ Քոչարյան
Այս պահի դրությամբ սամանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բայց սա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ, դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրն իրականություն դարձնելու համար», – ասաց նա:
Քոչարյանի խոսքով` ամեն ինչ պետք է արվի, որ համազգեստով մարդը լինի հարգված:
«Դրա համար շատ ջանքեր են պետք, որովհետև մենք դա ինչ-որ պահից կորցրել ենք ու երեկ, երբ մեր բանակը կռվեց, դա շատ կարևոր էր, հետո ինչ կլինի` մեզանից բոլորից է կախված», – ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ երբ անվտանգային հարցերում ասվում է «մեր ու ձեր», նշանակում է՝ կիսում են երկիրը:
«Երբ ասում են ձեր իշխանությունը, ձեր իշխանության բանակ, էդ դեպքում, կներեք, սահմանի վրա կռվողը բոլորիս է պաշտպանում», – ասաց Քոչարյանը: