13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատվում. Ավանեսյան

Կորոնավիրուսով հիվանդացության դրական դեպքերի նվազման միտում է նկատվում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծանր դեպքերի և, ցավոք, մահվան դեպքերի համեմատաբար բարձր ցուցանիշը դեռ պահանվում է, ինչը, հույս ունենք՝ առաջիկայում ևս կնվազի», – ասաց նախարարը։

Նա ասաց, թե հիվանդացության տեմպի նվազումը թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով։

«Բոլոր այն անձինք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով», – ասաց Ավանեսյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ