23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Ինչո՞ւ են լարված Ալեն Սիմոնյանի և անվտանգության աշխատակիցների հարաբերությունները. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են: Բանն այն է, որ նա սովոր է ազատ տեղաշարժին, իրեն հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում քայլելիս, իսկ հիմա, կարգավիճակի բերումով, հանդիսանում է հատուկ պահպանվող անձ, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կանոններ և սահմանափակումներ են գործում: Նրան մշտապես ուղեկցում […]

Ինչու են Սուքիասյանների խնամուն բերման ենթարկել․ «Հրապարակ»

«Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Երեւանում կանխվել է օրենքով գողերի «ռազբորկա», հայտաբերվել եւ ոստիկանություն բերման են ենթարկվել քրեածին տարրեր, այդ թվում՝ օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, Մոսկվայից վերջերս Հայաստան ժամանած «Մասկովսկի Արամչոն»՝ Արամ Խռատյանը, եւ այլք։ Նրանց բերման են ենթարկել Էրեբունու ռեստորաններից մեկում ճաշելիս։ Նշենք, որ Արամչոն ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի խնամին է […]

Գաղտնալսել են ու հարցաքննել. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։ Պաշտպանության նախարարությունում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Առընթեր մարմիններից մեկի ղեկավարն իր աշխատակազմին՝ 4 հոգու, […]

Հայ զինվորն ադրբեջանցու գլխարկը դրել՝ մտել է թշնամու զորքի մեջ և փամփուշը «գողացել»․ «Հրապարակ»

«Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները, իրականում, հերոսական պայքար են մղել։ Մեզ պատմեցին, որ թշնամին ամեն գնով ցանկացել է Գորիս-Երեւան ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնել, որը տեղի կունենար, եթե կարողանային գրավել այդ ճանապարհը վերահսկող «Ծիծեռնակ» անվանումով դիրքը։ Բայց մեր զինվորները կյանքի ու նաեւ իրենց ճարպկության, խորամանկության գնով կարողացել են պահպանել […]

Վարչապետի խոսքերը կարող են օգտագործվել մեր դեմ․ «Ժողովուրդ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ եթե ցանկություն կար պարզելու տղաների՝ գերի ընկնելու հանգամանքը, ապա դա պետք էր անել մեկ տարվա ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ հայատարել էր. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ […]

Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում կանցկացվի, կոնսենսուս է պետք. Լավրով

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնվեն սրա հետ։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- ասել է Լավրովը։

«Որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում». Էդուարդ Աղաջանյանը՝ հայ գերիների մասին

Արդյո՞ք հնարավոր է տարածքների, անկլավների  փոխանակում, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հնչեցրած հարցին ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Հարցի պատասխանը ստանալու համար մենք պետք է անցնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի միջով: Ենթադրում եմ, որ կպատկերացնենք, թե ինչ ծավալի մասին է խոսքը»: Ըստ իշխանական պատգամավորի՝ շատ հարցեր կհստակեցվեն, երբ ստեղծվի համապատասխան հանձնաժողովը, […]

«Սա մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ». Իշխան Սաղաթելյանը կոչ է անում միանալ համազգային դիմադրությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է համազգային դիմադրությանը միանալու մանրամասների մասին։ «Իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։   Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։ Դիմադրությանը միանալու համար նոյեմբերի 22-ից սկսած՝ ամեն օր՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի