Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է. Անդրանիկ Քոչարյան
Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին ու Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար», – ասաց նա՝ այլ փակագծեր չբացելով, թե կոնկրետ ինչ երեք առաջարկ է ներկայացրել Ռուսաստանը այս հարցով Հայաստանին։ […]