20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 799, մահվան՝ 34 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 799 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 332 713-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7212 է

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Նոյեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1402 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8614-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1903 է, ընդհանուր առողջացածներինը՝ 301 856, փաստացի բուժվողներինը՝ 22 243: Մեկ օրում արվել է 8148 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 289 360 թեստավորում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ