23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

Քաղաքացիները վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցները․ ուղիղ

Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Վերջիններս վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։

Չնայած երկրում տիրող իրավիճակին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակը շարունակում է իր ակտիվ գործունեությունը

Հաղորդագրություն Չնայած Կորոնավիրուսի համաճարակին, պատերազմյան և հետպատերազմյան դժվարություններին՝ անցնող շրջանը Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) համար հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով և ծրագրերով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ գործունեությունը վերաշխուժացման փուլ է թևակոխում՝ համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի կյանքի կոչումով: Հենց դրան էր միտված երկրորդ Ատենապետաց ժողովը, որ տեղի […]

Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել. Արարատ Միրզոյան

Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին, ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։   «Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և […]

Ի՞նչ կատարվեց նոյեմբերի 16-ին

Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ… Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։ Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ […]

Սարդոստայնը մեր շուրջն էլ ավելի է սեղմվում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։   Հ.Գ. Այսօր նման հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ այն հնարավոր կլինի, երբ կողմերի միջեւ լինի կոնսենսուս։ […]

Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։   Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870, մահվան՝ 43 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333 583-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 7253 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 20-ի […]

Ինչո՞ւ է Տավուշի մարզպետարանում արգելափակոց տեղադրվել. «Փաստ»

2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե «հպարտ քաղաքացու» համար այլևս փակ դռներ չեն լինելու, թե՝ «իրենց դուռն է, կուզեն կջարդեն», բացել էր տալիս նույնիսկ նախագահականի ու ԱԺ-ի դարպասները: Ժամանակի ընթացքում քաղաքացու առջև փակվեցին բոլոր հնարավոր ու անհնար դռները, իսկ ԱԺ դարպասները նույնիսկ զոդվեցին: Հիմա, պարզվում է, հերթը հասել է նույնիսկ մարզպետարաններին: Մասնավորաբար, […]

Խառնափնթոր, հակասական ու կասկածելի տեղեկություններն ու դրանց վտանգավոր հետևանքները. «Փաստ»

ՀՀ Պն-ն երեկ հայտարարեց նոյեմբերի 16ին ադրբեջանական զինուժի հարձակման արդյունքում հայկական կողմի կրած կորուստների մասին, ըստ որի՝ ՀՀ արևել յան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այդ պահի տվյալներով, ուներ 6 զոհ։ Իսկ պաշտոնական հայտարարությունից երկու օր առաջ իշխանական պատգամավորը հայտարարում էր 15 զոհի մասին (հետո արդարանում էր, թե ասել է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված