02 Դեկտեմբերի, Saturday, 2023
KFC

Պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը. Վարդան Ոսկանյան

65627D71-F46D-4DBB-B8A5-A04051942DF4

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։

 

Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։
Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։

Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ