23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2021

«Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգ լինելուն»․ Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանից հերթական տարածքներ զիջելու և դրանք քողարկելու համար, կեղծ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանին: Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե այս ամենը ինչի համար է արվում: Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով կանգնած է եղել Անկախության, Հայոց պետականության ակունքներում, և ամբողջ իր կյանքը նվիրել […]

«Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց, եթե դա կօգնի Արցախի ու Սյունիքի հայկական մնալուն». Էդուարդ Շարմազանով

Մեր կուսակցությունը շուրջ 3,5 տարի պայքարի կիզակետում է։ Մեր ներքաղաքական օրակարգում կա մեկ գլխավոր հարց՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը, լրագրողների հետ զրույցում իրենց քաղաքական դիրքորոշումը վերահաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն միանալո՞ւ է այսօրվա բողոքի ակցիաներին։ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ, ազգային ուժերի հետ, որոնք սպասարկում են բացառապես ՀՀ շահը […]

Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հաայստանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և […]

Այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018 թվականի մայիսի 1-ին Ազգային Ժողովում փողոցի հսկայական ճնշման ներքո քննարկվում էր «նրա» վարչապետության հարցը։   Մթնոլորտը շիկացած էր։ Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հեռարձակվում էր խորհրդարանի նիստը։ Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, եւ սուլում մեզ, որ անգամ այդ ազգային խելահեղության […]

Ե՞րբ և որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը, քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով. «Բոլոր լրատվականներին և ժողովրդին ի գիտություն՝ այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14.00 Հանրապետության հրապարակից, ապա նույն պահանջով գնալով նախագահական և ԱԺ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14-ից սկսած»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կտա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կտա։ Նա հայտարարել է, որ վաղը՝ ժամը 20։00-ին, ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին Փաշինյանը նշել է, որ հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-ից 2 ժամ:

Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ տաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր հայտնի դարձավ, որ տխրահռչակ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Այո, այո։ Սա այն նույն ունիվերսալ կաշառատու Սիլվան է, ով որպես բութ գործիք շարունակվում է օգտագործվել հողատուի կողմից քաղաքական հակառակորդների դեմ։ Հողատու+ կաշառատու= сладкая парочка.   Սահայն […]

«Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին». Աննա Մկրտչյան

Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին։ Դրա համար միշտ կան անփոխարինելի օգտագործան թափթփուկներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Կարճ, երբ անհայրենիք տականքն ուզում է հանձնել, մասնատել երկիրը պետք է ճանապարհից հեռացնի հայրենիք ունեցողներին ու այն ամեն գնով պահողներին։ Նախագահ Սերժ Սարգսյանը […]

Հիմա հասկանո՞ւմ եք, որ կապիտուլյանտը երբեք ինքնակամ հրաժարական չի տա. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հետաքրքիր է, հիմա հասկանո՞ւմ եք, որ կապիտուլյանտը երբեք ինքնակամ հրաժարական չի տա, որովետև դա անելու համար պետք է Հայրենիքից և իշխանությունից ավելի առժեքավոր բան ունենաս, իսկ նա չունի, ո՛չ Հայրենիք, ո՛չ էլ իշխանությունից առժեքավոր բան:   Հասկացեք ի վերջո, որ երկիրը ղեկավարում են թուլամորթ «քաղաքական» գործիչներ, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված