06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ տաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր հայտնի դարձավ, որ տխրահռչակ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
Այո, այո։ Սա այն նույն ունիվերսալ կաշառատու Սիլվան է, ով որպես բութ գործիք շարունակվում է օգտագործվել հողատուի կողմից քաղաքական հակառակորդների դեմ։
Հողատու+ կաշառատու= сладкая парочка.
 
Սահայն այս աբսուրդի հետեւում թաքնված է մի շատ վտանգավոր գործընթաց։
Ահնհայտ է, որ հերթական դավաճանական գործարքից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բեմադրվում է այս ապուշագույն շոուն։
Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեցին մի նմանատիպ անհեթեթ՝ դիզելի գործով, նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հիմա էլ, երբ մութ ամպերը կախվել են Հայաստանի հարավի վրա, մենք պնդում ենք, որ Սյունիքը մշտապես լինելու է հայկական։
 
Իսկ Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ տաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ։
Ավելին, նա պատրատ է ցկյանս նստել, եթե դա է Հայաստանը փրկելու գինը»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ