25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ուղերձ է հղել Արցախի անկախության 30 ամյակի առիթով, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակից, Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն […]

Հերթական նենգ փոփոխությունը. ինչ է մտածել իշխանությունը․ «Հրապարակ»

«Իշխանությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որի նպատակն ապօրինաբար կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է։ Խոսքը «Հայաստան» դաշինքի անդամներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի մասին է։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նշված պատգամավորներին կալանավորել են ԿԸՀ թույլտվությամբ եւ մինչ օրս չեն ստացել ԱԺ համաձայնությունը՝ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի […]

Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար․ ՀՀ երկրորդ նախագահ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի hանրապետության Անկախության տոնի առթիվ. « Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։ Վստահ […]

Արցախը 30 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-ամյակը: 27 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:  […]

Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները․ «Հրապարակ»

Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։ Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում եւ նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։ Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։ Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն […]

Հայտնի «դեբոշից» հետո ՔՊ-ական պատգամավորները վախեցած են. «Փաստ»

«Նորընտիր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանությունների կողմից հրահրված «դեբոշից» հետո, ինչպես երևում է, ՔՊ-ական պատգամավորները բավականին վախեցած են: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներին […]

Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին […]

Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը հանդիպել Բակո Սահակյանին․ «Փաստ»

«Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հաշվին Ստեփանակերտ են մեկնել «նախատեսվածից» մեծ պատվիրակությամբ: Բացի հատուկ նիստին մասնակցելուց, ընդդիմադիր գործիչները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել: Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի […]

Մարդկանց կյանքը թեթևացնելու փոխարեն Վահան Քերոբյանը հատվածում է նրանց գրպանին․ «Ժողովուրդ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը եւս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը եւս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։ Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը: Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի