24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդկանց կյանքը թեթևացնելու փոխարեն Վահան Քերոբյանը հատվածում է նրանց գրպանին․ «Ժողովուրդ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը եւս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը եւս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։ Ուշագրավ է, որ այսպես է վարվում հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հիմնադրած ընկերությունը:

Ընդ որում՝ նա, մի կողմից, խոսում է երկրի տնտեսական աճի, տնտեսության հիանալի վիճակի մասին, սակայն, մյուս կողմից, թանկացնում է ծառայությունը՝ անհեթեթ պատճառաբանությամբ: Նկատենք, որ սննդի առաքմամբ զբաղվող այս ընկերության պարագայում առաքման ծառայության արժեքները տատանվում են, եւ երբեմն ծառայությունը կարող էր արժենալ անգամ 1000 դրամ, իսկ այժմ այն ավելանում է եւս 400 դրամով։

Ստացվում է` քաղաքացիների կյանքը թեթեւացնելու փոխարեն՝ անձնական բիզնեսի օրինակով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարվածում է մարդկանց գրպանին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ