25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Փաստաբանների պալատին մեսիջներ են ուղղվում իշխանական կաբինետներից. «Հրապարակ»

Սեպտեմբերի 12-ին նշանակված Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները խոստանում են բավականին դրամատիկ լինել։ Ճիշտ է, իշխանություններին ընդդիմադիր Արա Զոհրաբյանն այս անգամ չի առաջադրվելու՝ օրենքը չի թույլատրում երրորդ անգամ առաջադրվել, սակայն պալատն իր թեկնածուն ունի՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան։ Իշխանությունը, բնականաբար, դեմ է Բաբայանին եւ այս պահի դրությամբ մտադիր է անցկացնել Գեւորգ Գյոզալյանին, հնարավոր է մինչ […]

Մասիս քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Մենթե Մելքոնյանի կիսանդրին

Դեռ մեկ ամիս առաջ, այս նախաձեռնության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Մասիսի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյանը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։ Ի դեպ, 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Արցախի Հանրապետության անկախության […]

«Միգուցե ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել». ՔՊ պատգամավորը՝ Փաշինյանի Արցախ չմեկնելու մասին․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։ Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, […]

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն երկրորդ փորձից. «Ժողովուրդ»

«Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն երկրորդ փորձից: Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար […]

44-օրյա պատերազմի արբանյակային ողջ տեսագրությունը կհայտնվի՞ ընդդիմության ձեռքում․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ և առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։ Դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն այդ 44 օրվա ընթացքում, […]

Ի՞նչն եք շնորհավորում, այ հակապետական դավաճանական խունտայի «պետ» ծառաներ․․․Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք․ Անդրե

Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի եւ գերության մեջ է …Այս մասին ֆեյսբուքում գրել է երգիչ Անդրեն․ «Իսկ 30 տարի առաջ ազատագրվեցիր եւ անկախացար արտաքին թշնամուց, դարձար պարծանք եւ ազատ կյանքի խորհրդանիշ Հայաստանի ու Սփյուռքի բազմամիլիոն հայերի համար, բայց ներքին թշնամիներդ չսիրեցին քեզ եւ ատելությունով լցված` նորից քեզ մասնատեցին, պառակտեցին ու […]

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 3-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը. Արցախի և ՀՀ սահմանների անվտանգությունը.  սեպտեմբերի 15-ից կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ. արցախցիները պետությունից աջակցություն չեն ստանում ՝ բողոքի ակցիան կառավարության դիմաց. շուտով կլրանա արցախյան պատերազմի մեկ տարին: 

Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների շիրիմներին

Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ծաղկեպսակադրության արարողությանը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ գրասենյակից՝ հավելելով, որ Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել նաև հուշահամալիրի հարևանությամբ գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին։

«Մենք չգիտենք՝ ո՞նց պետք է ապրենք, որ մեր ղեկավարությունը մտածի, արթնանա». Քաշաթաղցիների բողոքի ակցիան Կառավարության մոտ

Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Քաշաթաղից տեղահանված բնակիչները, նրանք պահանջում են, որ կառավարությունը լուծի իրենց բնակարանային խնդիրները։ «Մեր պահանջն է, որ մեր մասին մտածեն՝ մեզ բնակարանով ապահովեն կամ էլ մեզ մեր տները վերադարձնեն, վերադառնանք մեր տները՝ ապրենք։ Մենք չգիտենք՝ ո՞նց պետք է ապրենք, որ մեր ղեկավարությունը մտածի, մի հատ արթնանա, աչքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի