25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Ստեփանակերտում բացվում է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը, որը միանում է Բյուրոյի անմիջական վերահսկողության ներքո գործող կենտրոնական գրասենյակների ցանցին

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում նշված է. «1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան հռչակեց իր անկախությունը: 1988-ին սկզբնավորված ազգային շարժումը թևակոխեց նոր հանգրվան։ Հայ ժողովրդի միացյալ ջանքերով, արյամբ և զոհողություններով կերտվեց արցախյան հաղթական ազատամարտը։ Արցախի ժողովուրդը վճռեց անդառնալիորեն թոթափել ադրբեջանական լուծը, ջնջել ստալինյան պարտադրված արհեստական սահմանները ու հայտարարել, որ […]

Որ մեր ձեռքին ճար լիներ, մի վայրկյան չէինք ուզենա, որ այստեղ կանգնեիք, հենց հիմա ձեր հարցը կլուծեինք․ Էկոնոմիկայի նախարարը՝ տեղահանված քաշաթաղցիներին

Այսօր մեզ համար շատ ծանր օր է։ Տոն է, բայց տոն չունենք։ Մեր հարցը միջազգային ատյաններ հասցրեք, չի երևում ոչ լույս, ոչ հույս։ Հաղթել ենք, հաղթելու ենք, ու 15 րոպեում տեղահանվում ենք, սա արդեն չենք հասկանում, խաբեությամբ ենք կորցրել մեր բնակավայրը, այսօրվա կառավարությունը Էրդողանի ու Ալիևի շահերից է գործում, ասում են կառավարության շենքի մոտ բողոքի […]

Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։   Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։ Նիկոլ Փաշինյան։ Այս […]

Փառք ու պատիվ սրբազան երեք պատերազմներում ընկած մեր եղբայրներին և քույրերին. Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի տոնը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Տոնդ շնորհավոր Արցախ:   Այս պահին ծանր վիրավոր, արյունահոսող, բայց միշտ ապրող և ապրեցնող մեր սրբազան հայրենիք Արցախ:   Փառք ու պատիվ սրբազան երեք պատերազմներում ընկած մեր եղբայրներին և քույրերին», – գրել է Արթուր Վանեցյանը։  

ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին կանցկացվեն 3-ամսյա վարժական հավաքներ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև ՀՀ-ում սեպտեմբերի 15-դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը: Նախագծի համաձայն՝ «վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական պահեստազորի սպաների պատրաստման նպատակով»: Կառավարության որոշմամբ […]

Կներես ինձ, Արցախ, որ նաեւ ինքս եմ թերացել այդ պայքարում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ ներքին թշնամանքը, հպարտ մեծամտությունն ու ներքաղաքական շահերն ավելի են կարեւորվում, քան համազգային երազանքը ՝ սեպտեմբերի 2-ին հաջորդում է նոյեմբերի 9 -ը։ Հաղթանակին հաջորդում է պարտությունը,երբ վարկաբեկվում են հերոսներն ու հերոսականը։ Արցախն այսօր սեպտեմբերի 2-ի ու նոյեմբերի 9-ի միջեւ է։   Պարտությունից որեւէ ազգ […]

Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։ Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։ Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 636, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 386-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 4876 է Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան […]

Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է. «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի