01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Կներես ինձ, Արցախ, որ նաեւ ինքս եմ թերացել այդ պայքարում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երբ ներքին թշնամանքը, հպարտ մեծամտությունն ու ներքաղաքական շահերն ավելի են կարեւորվում, քան համազգային երազանքը ՝ սեպտեմբերի 2-ին հաջորդում է նոյեմբերի 9 -ը։
Հաղթանակին հաջորդում է պարտությունը,երբ վարկաբեկվում են հերոսներն ու հերոսականը։
Արցախն այսօր սեպտեմբերի 2-ի ու նոյեմբերի 9-ի միջեւ է։
 
Պարտությունից որեւէ ազգ ապահովագրված չէ։
Աններելին պարտությունից դասեր չքաղելն է։
Արցախը մեր ազգային գաղափարն է եղել ու պետք է շարունակի այդպիսին մնալ։
Թե Արցախյան առաջին պատերազմի հազարավոր,թե Ապրիլյանի 75 եւ թե 44-օրյա պատերազմների հազարավոր նահատակները «հանուն ոչնչի» չեն զոհվել։
Նրանք նահատակվել են,որպեսզի ապրի Արցախն ու Հայաստանը։
Ի՞նչ անել։
 
Դադարել սեփական «ես»-ը Հայրենիքից շատ սիրելուց ու կարեւորելուց։
Գիտակցել,որ Անկախ ու Ազատ Հայրենիք ունենալու համար պետք է ջանք չխնայել ու պայքարել ամեն օր։
Հասկանալ ու զգալ,որ մեր հոգու զույգ հենարանները՝ Աստված եւ Հայրենիքն են։
Արժանի լինել այդ հենարաններին։
Դադարել նվնվալ ու հաստատակամորեն ծառայել այդ վեհ գաղափարին։
Դժվար է, բայց անհնարին բան չկա։
Կներես ինձ, Արցախ, որ նաեւ ինքս եմ թերացել այդ պայքարում»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ