25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք չգիտենք՝ ո՞նց պետք է ապրենք, որ մեր ղեկավարությունը մտածի, արթնանա». Քաշաթաղցիների բողոքի ակցիան Կառավարության մոտ

Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Քաշաթաղից տեղահանված բնակիչները, նրանք պահանջում են, որ կառավարությունը լուծի իրենց բնակարանային խնդիրները։

«Մեր պահանջն է, որ մեր մասին մտածեն՝ մեզ բնակարանով ապահովեն կամ էլ մեզ մեր տները վերադարձնեն, վերադառնանք մեր տները՝ ապրենք։ Մենք չգիտենք՝ ո՞նց պետք է ապրենք, որ մեր ղեկավարությունը մտածի, մի հատ արթնանա, աչքները բացեն, իրենք էլ երեխաներ ունեն, իրենց երեխաներն ինչպե՞ս են ապրում և մե՞ր երեխաներն ինչպես են ապրում։ Մենք հնարավորություն չունենք ապրելու, թող մեզ պատասխանեն, եթե չէ, մենք կարող ենք այստեղ գիշերել, մնալ այնքան, մինչև կամ մեր տները վերադարձնեն, կամ ռեալ պատասխան տան․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղից տեղահանված քաղաքացիներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մի կին էլ ասաց՝ եթե իրենց չընդունեն և հստակ պատասխան չտան, պատրաստ են անգամ վրաններ տեղադրել կառավարության շենքի դիմաց և գիշերել․

«Սեպտեմբերի 27-ին կլրանա մի տարին, բայց ոչ մի ռեալ պատասխան չենք լսել, ամեն ամիս գալիս ենք, ասում են՝ մյուս ամիս, էն ամիս, արդեն տարին լրացավ՝ ոչ մի բան։ Ինչքա՞ն կարելի է ուրիշի տներում ապրել․․․»։

Քաշաթաղցի մի տղամարդ էլ ասաց՝ եթե իրենց տներով չապահովեն, միայն մեկ տարբերակ կմնա՝ արտագաղթել․

«Մեր պահանջը հետևյալն է, կլինի Նիկոլ Փաշինյանը, կլինի Ազգային ժողովի որևէ ղեկավար, խելքը գլխին անձնավորություն լինի, որի խոսքն արժեք է ունենալու, ոչ թե խաբելու է, որ մի ամսից նորից հավաքվենք այստեղ, ով մի փոքր մարդկային խիղճ ունի, մի կաթիլ հայի արյուն է հոսում իր մեջ, դուրս գա, ժողովրդին պատասխան տա՝ ժողովո՛ւրդ, էս օրը, էս ամիսը ապահովված կլինեք ամեն ինչով, ոչ թե խաբեն։ Եթե չէ՛, մեքեանները նստեցնեն, մեզ տեղահանեն Ռուսաստան, արտասահման, որտեղ ուզում են, որ մենք փաստացի ապացուցենք, որ իրենք ոչ թե հայեր են, այլ ներքին թշնամիներ։ Արայիկ Հարությունյան, մեզ համար գոյություն չունի, այ է՛ս ա Արայիկ Հարությունյանը (ոտքով գետնին է խփում)․․․ Իմ երեխան բանակում է ծառայում այսօր, բայց ո՞ւմ համար են ծառայում կամ ինչի՞ համար, կռիսների՞, ոհմակների՞, թե՞ անասունների․․․ Թող դուրս գան, ժողովրդին վերջնական օր ասեն, մենք ստեղից գնանք, մենք չենք ուզում գանք այս ասֆալտի վրա քայլենք, չենք ուզում Երևանի մեջ մնանք, տվեք հող, ջուր, գնանք ապրենք, եթե չէ, տվեք փախստականի կարգավիճակ, թողնենք գնանք, ոչ պարտք, ոչ պահանջ, իմ տունս վերադարձնում են ինձ, Արայիկի տված 10 միլիոնը իրա գլխին տված․․․»։

Քաշաթաղցիների հետ հանդիպեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ասաց՝ խնդրի մասին կտեղեկացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, բնակիչների հետ հանդիպումներ կլինեն, կփորձեն հարցին լուծում տալ։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ