11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Քերոբյան, դու հավերժ մնալու ես էն «հայը», ով գնաց ու Արցախը հանձնած Նիկոլի ձեռքից պաշտոն վերցրեց․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Էկոնոմիկայի նախարար Vahan Kerobyan/Վահան Քերոբյան-ը ասում ա, որ Ստեփանակերտն այժմ ունի ավելի մեծ թվով բնակչություն, քան երբևէ, ու որ այդ մարդիկ չեն ուզում աշխատել, քանի որ առանց այդ էլ լավ գումար են ստանում այնտեղ գտնվելու համար… Եթե ես լինեի Դոգը ստեղ մի երկա՜ր քֆուր կգնար քերոբյանի հասցեին, բայց ես […]

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։ Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը: Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 090-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4597 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Ընդհանուր […]

Հուլիսի 28-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 28-ին  ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և «Հյուսիս-հարավ կամուրջ» կազմակերպության ղեկավար Աշոտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝  համահայկական ցանց. ընդհանուր ռեսուրսների համախմբում և զարգացման մոդելի ստեղծում՝  ի շահ  ՀՀ-ն  և ողջ հայության: 

Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները

2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ […]

Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ․ Թևոնյանը և Արմավիրի մարզպետ Հ․ Մաթևոսյանը։ […]

Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչև քաղաքական․ «Հրապարակ»

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) հարսանիքն էր։ Այն տեղի է ունեցել Երեւանի ամենաթանկարժեք ու վերջին շրջանում մոդայիկ դարձած ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական։ Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները, Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաեւ քաղաքական դեմքեր, այդ թվում […]

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը: «Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները: Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված