08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 28, 2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ զինված ուժերին․ հայտարարություն

Տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ « «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, […]

Հայկական կողմի վիրավորների թիվը հինգ է. Քննչական կոմիտե

2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւզինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու կամ […]

Հլը բախտներդ փորձեք, երեխեքիս դրոշներին կպնել, այ էդ ժամանակ կտեսնեք։ Երդվում եմ, քարշ եմ տալու ամբողջ Եռաբլուրով մեկ»․ Աստղ Գալեյան

Երանուհի Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե չեք ցանկանում Հայաստանն էլ վերածել գերեզմանների, ապա շտապ հեռացրեք բոլոր դրոշակները Եռաբլուրի՛ց։ Դուք էլ չեք հասկանո՛ւմ, թե դրանով ինչ աղետ եք ձեր գլխին կիտո՛ւմ»։ Ի պատասխան Երանուհի Մաթոսյանի գրառման՝ 44-օրյա պետերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրել է. Հլը բախտներդ փորձեք, երեխեքիս դրոշներին կպնել, այ […]

Ռուսների մասնակցությամբ Վերին Շորժայի հատվածում բանակցություններ են ընթանում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան հատվածում (Սոթք-Վերին Շորժա) սկսված մարտական գործողությունները առավոտյան ՌԴ-ի միջնորդությամբ դադարեցվել են։ «Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրքը վերցրել է իր վերահսկողության տակ։ Որոշ ժամանակ անց հայկական զինուժը այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանմանը հետ է շպրտել: Ըստ «Հետքի» նույն […]

Ապագան սա է, դուխովներ ջան. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Շուտով կասի բա մեզ Սոթքը եւ Շորժան , Երասխը եւ Տիգրանաշենը պե՞տք են, եկեք համերաշխ, ազգովի եւ միասնական տանք-պատերազմը պրծնի…   Ու ամբոխը կծափահարի…Դեռ իրենց տներին չի հասե՞լ․․․․ Ապագան սա է, դուխովներ ջան, դուք ներկա անգամ չունեք, բա ձեզ ապագան պե՞տք է… Հետո […]

Սրանք զրոյացրին մեր պետական իմունիտետը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապագա կա՞…   Կապիտուլյանտին քվե տալով՝ քվե է տրվել ինքնիշխանության կորստին ու միակողմանի զիջումներին։ Կա կարծիք, որ «պասերով» պատերազմ սանձազերծելով ՝ թշնամուն հանձնվեց Արցախի 75 տոկոսը,իսկ այժմ էլ գրեթե նույն սցենարով նախապատրաստվում է հակահայկական լուծումներ արդեն հայ-ադրբեջանական սահմանային տարածքում։   Եթե իշխանության ներկայացուցիչները խոսում […]

Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց

Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։  

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել․ Սանոսյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, եռակողմ բանակցությունների արդյունքում, ժամը 10։40–ից հրադադար է հաստատվել, այս պահին կրակոցներ չկան ոչ մի ուղղությամբ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, […]

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Բաքվում դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Բաքվում դատապարտել են 15 տարվա ազատազրկման, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Բաքվի դատարանը հայ ռազմագերիներին մեղավոր է ճանաչել «լրտեսության եւ պետական սահմանը խախտելու» մեջ: «Առաջին 5 տարիները նրանք պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած 10 – ը ՝ խիստ ռեժիմի գաղութում։ Պատիժը կրելուց հետո Դավթյանն ու Սուջյանը կարտաքսվեն»,- նշված է հաղորդագրության մեջ ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի