24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2021

ՀՀ-ից 50.000 տոննա երկաթ է արտահանվել. գումարը մտել է Փաշինյանի ու նրա մերձավորների գրպանը. Կոչուբաև. 168.am

2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ։ Այս մասին 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Միայն Վանաձորի քիմգործարանի տարածքից դուրս է բերվել շուրջ 15.000 տոննա երկաթ, […]

Սա նշանակում է ՍԴ որոշումներն էլ, դրա հիմնավորումներ էլ ընդունվում են կապիտուլյանտի կողմից. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է գրել Սահմանադրական դատարանը իշխանության բռնազավթման մասին, կամ՝ Վահե Գրիգորյանի պատկերացումները «ժողովրդավարության» մասին: Միանգամից ասեմ ինչու Վահե Գրիգորյան: Շատ պարզ: Խնդրում եմ դիտել Վահե Գրիգորյանի հարցը տրված Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին դատավարության ընթացքում: Ձեզ համար ակնհայտ կդառնա, թե ինչպես է ըստ էության ոչ թե հարց ձևակերպում, […]

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Սահակյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը։ Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են,որեւէ հայանպաստ եւ դրական լուծում ակնկալել միամտություն է Ինչո՞ւ։ Ասեմ… Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։   Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։ […]

Պարզ հարցեր օրվա իշխանական խմբակին. ՀՅԴ-ական տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ, «Հայաստան» դաշինքում ընդգրկված Թադևոս Ավետիսյանը հարցեր է ուղղել իշխանություններին: Նա, մասնավորապես, նշել է. «1․ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (էջ 33), սակայն ՀՀ դրամն արժեւորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում․ «Ինչո՞ւ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին […]

Գերիները պետք է վերադարձվեն հայրենիք՝ առանց քաղաքական կամ այլ նախապայմանի․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների փաստերը   Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Արման Թաթոյանը ներկայացրել է […]

Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ

Politik.am-ը գրում է. «Իշխանական պատգամավորներն այսօր անասնական բարկությամբ խոսում էին ինչ որ երևակայական գեներալների դղյակների և բանակի թալանի մասին։ Բանակում թալանչի զինվորականներն, իհարկե, եղել են, բայց սա չի նշանակում, որ բոլոր գեներալների առանձնատները կառուցվել են թալանի արդյունքում։ Հետաքրքիր է, որ թալանի և դղյակների մասին խոսող իշխանավորները մոռանում են իրենց կողքին և իրենց իշխանության մաս կազմող […]

«Պատիվ ունեմ» դաշինքը որոշեց վերցնել մանդատները

«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինքնաբացարկներ չեն լինի»,- ասել է նա։ Վանեցյան Արթուր Գագիկի Մարգարյան Տարոն Անդրանիկի Մկրտչյան Աննա Արայի Զաքարյան Իշխան Սերժիկի Մամիջանյան Հայկ Ռուբենի Թովմասյան Թագուհի Մանվելի Աբրահամյան Տիգրան Հրանտի

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 21-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում կայացրեց։ Հիշեցնենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են Չարչյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Պաշտպանները պնդում են, որ Չարչյանի՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։ Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի