24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2021

«Պրոֆեսորի միակ հարցը, որից կարմրելու աստիճան ամաչեցի․․․»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր առաջ հանդիպեցի Բելգիայի Թագավորության Լյուվենի (կաթոլիկ) համալսարանի պրֆեսոր, հայագետ, իմ վաղեմի բարեկամ Բեռնար Կուլիի հետ։ Բեռնարի հետ ժամանակին, մի քանի անգամ, միասին այցելել ենք նաև Արցախ: Շատ հետաքրքիր գիտնական է. արևելագետ, հայոց պատմության, հայ մշակույթի եվրոպացի լավագույն գիտակներից մեկը։ Վստահաբար կասեմ, որ Արցախի մասին շատ ավելին […]

Թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք․ Տիգրան Աբրահամյանը՝ Գագիկ Մելքոնյանին

Հ1-ի եթերում, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխող քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրություններին առաջադրված Գագիկ Մելքոնյանը խոսում է բանակի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու անթույլատրելության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա այն նույն զինվորականն է, որ 2008-ի ընտրական գործընթացների ժամանակ ՊՆ փոխնախարար էր ու միացավ քաղաքական գործընթացներին։ […]

Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ գյուղի բնակիչների իրավունքները․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը. Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում […]

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք․ Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է […]

Էկոնոմիկայի նախարարությունում սկանդալ է հասունանում․ «Իրավունք»

«Մինչ իշխանական վերին օղակներում հիացած են Մենյուի Վահանով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանով, պարզվում է` նախարարությունում սկանդալ է հասունանում: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ: Պատճառը ոչ միայն Քերոբյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունն է, այլ այն, որ վերջինս չի տիրապետում ոչ իրավիճակին, եւ ոչ էլ իր […]

ՊՆ-ում լուրջ կրճատումներ են սպասվում. «Իրավունք»

 «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` լուրջ փոփոխություններ են սպասվում Պաշտպանության նախարարությունում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը միավորելու են Պաշտպանության նախարարության հետ: Արդյունքում նախարարության շուրջ երեք հազարի հասնող աշխատակիցներից ուղիղ կեսին սպասվում է կրճատում»:

Արշակ Կարապետյանի մասով օրենքի խախտում է թույլ տրվել. «Հրապարակ»

Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։ Մինչդեռ Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել, քանի որ ինքն էլ է ԺՊ։ Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է․ «Կառավարությունը կազմավորվում է […]

Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»

Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետեւանք է։ Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։ Չի […]

Անասնակերի դեֆիցիտ կա. ինչպես է լուծվելու խնդիրը. «Ժողովուրդ»

Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել: Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի