05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արշակ Կարապետյանի մասով օրենքի խախտում է թույլ տրվել. «Հրապարակ»

Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։

Մինչդեռ Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել, քանի որ ինքն էլ է ԺՊ։ Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է․ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է ՍԴ: ՍԴ-ն դիմումը քննում եւ որոշում է կայացնում 5-օրյա ժամկետում: Եթե նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Հավանաբար, ավելի ուշ գիտակցեցին, եւ օրվա վերջին Կարապետյանը նշանակվեց Պնախարարի առաջին տեղակալ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ