24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ․ Թևոնյանը և Արմավիրի մարզպետ Հ․ Մաթևոսյանը։

Քննարկմանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացվել է տեղեկանք, համաձայն որի Արաքս գետի ամբողջ երկայնքով գործում են 16 օգտակար հանածոյի արդյունահանման և 3 երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններ։ Արաքս գետի ավազանում տեսչական մարմնի կողմից իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն։

 

Դատախազության գործիքակազմով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության հետ, արձանագրվել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով ՀՀ գլխավոր դտախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու, 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով, ընդհանուր առմամբ արձանագրվել են շուրջ 312 հազար խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 մլն. դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Արարատի և Արմավիրի մարզպետները ներկայացրել են այն խնդիրների համալիրը, որն առաջ է բերում ապօրինի ընդերքօգտագործումը․ թե՛ Արաքս գետի հունի փոփոխման, թե՛ լանդշաֆտի և հողերի դեգրադացման տեսանկյունից։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հորդորել է գործընկերներին խնդիրը քննարկել երկու հարթություններում և ստեղծել լուծումների նախադրյալներ՝ յուրաքանչյուրն իր գործիքակազմով ու լծակներով ներազդելով դրա օր առաջ կարգավորմանը։ Առաջինը՝ Արաքս գետի հունի անխաթարության պահպանումն է, որը հանդիպմանը ներկա շրջանակի լիազորություներից ավելի վեր լիազորություններ է ենթադրում, երկրորդը՝ ավազի հանքերի շահագործման կանոնակարգումն է։

Այս թեմայի շուրջ աշխատանքային հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ