24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Շատ կարևոր է, թե ի՞նչ պայմաններով է հաստատվել հրադադարը. պատգամավոր

Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է: Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ […]

Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆռյսբուքյան իր էջում գրում է Ընդամենը երեկ Ալիևը խոսել է Ադրբեջանում քաղցրահամ ջրի ավելի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին: Հայտարարությունն այս իրականում բխում է վերջի տարիներին Ադրբեջանում առկա քաղցրահամ ջրի ավելացող պակասորդի խնդրից: Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին: Հատկանշական է նաև, որ Համաշխարհային […]

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Մարտական գործողությունների ընթացքում […]

ՌԴ միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն․ հիմնականում պահպանվում է․ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ […]

«Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (10,00-ի դրությամբ): Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա: Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները»:

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ հարադադարը հարաբերական պահպանվում է: ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի […]

Վարդենիսից սկսած արգելված է լրագրողների հետագա տեղաշարժը

Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խումբն այս պահին Վարդենիսում է: Ճանապարհներին տեղակայված են ոստիկանական և զինվորական հենակետեր: Արգելվում է Վարդենիսիսց հետագա տեղաշարժը դեպի Շորժա և սահմանային այլ ուղղություններ: Լրագրողներին արգելվում է նաև ֆոտո և վիդեո նկարահանումները:

Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին: «Ընդունել ենք ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 10:00-ից (Բաքվի ժամանակով) հրադադար հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Անիծյալը շարունակում է զոհել մեր տղաներին, որ «արդարացված» լինի Հայաստանի հանձնումը. Մետաքսե Հակոբյան

Երբ 5 միլիոն դոլարի դիմաց Նիկոլ Փաշինյանն իր խամաճիկների հետ առաջին արդյունքը տվեց, թուրքերի հետ համագործակցության արդյունքում վերացնելով մեր պատմությունը և ստեղծելով թուրքերին հարմար «հայկական պատմություն», շատ քչերը հասկացան և աղմուկ բարձրացրեցին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ավաղ…Նիկոլը «հաջողեց» ու թուրքերի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի