24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է, նա ծանր վիրավորում է ստացել․ Սանոսյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, եռակողմ բանակցությունների արդյունքում, ժամը 10։40–ից հրադադար է հաստատվել, այս պահին կրակոցներ չկան ոչ մի ուղղությամբ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, […]

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Բաքվում դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Բաքվում դատապարտել են 15 տարվա ազատազրկման, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Բաքվի դատարանը հայ ռազմագերիներին մեղավոր է ճանաչել «լրտեսության եւ պետական սահմանը խախտելու» մեջ: «Առաջին 5 տարիները նրանք պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած 10 – ը ՝ խիստ ռեժիմի գաղութում։ Պատիժը կրելուց հետո Դավթյանն ու Սուջյանը կարտաքսվեն»,- նշված է հաղորդագրության մեջ ։ […]

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում. 2. […]

«Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ…»․ թշնամու սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել է Դավիթ Քոչարյանը

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից: Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո. Ժոնաթան Լաքոթ

Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո:  Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում (Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ մամուլի […]

«Հայաստանի դե ֆակտո իշխանությունն այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ: Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի […]

«Մենք, ըստ էության, գործ ունենք պետության բացակայության հետ»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամբողջ գիշեր ընթացել են մարտական գործողություններ Երեւանից ընդամենը երկու-երեք ժամվա հեռավորության վրա: Ունենք զոհեր, վիրավորներ, կան տեղեկություններ գնդակոծված գյուղերի մասին։ Հասարակությունը տագնապած հետեւում է կցկտուր տեղեկություններին։ Այս ընթացքում Հայաստանը ղեկավար չունի: Չկա առաջին դեմքը, որը ընդամենը ժամեր առաջ «ուրախ առիթով» ընտանիքի հետ հարսանիքի էր ու Իջեւանի անտառներում եւ […]

«Այս անգամ «ոչմիթիզականներն» են հաղթելու». Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը գրել է. «Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր…..հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա…. Ամեն դեպքում պետք է առավել քան երբևէ ամուր կանգնել յուրաքանչյուր թիզ հողի համար և ցույց տալ, որ […]

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի. յուրաքանչյուր կողմ պետք է պահպանի իր խոսքը». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը, որն այս օրերին գտնվում է Ադրբեջանում, անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, որ «կողմերից յուրաքանչյուրը պետք է միջանցքի բացման հարցում պահի իր խոսքը»: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, թուրք պաշտոնյան այս մասին հայտարարել է այսօր Գանձակում (Գյանջա) լրագրողների հետ հանդիպմանը: Նա շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի