15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո. Ժոնաթան Լաքոթ

Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո:  Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում (Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ մամուլի ասուլիս:– խմբ.), ՀՀ տարածքում` Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Բնականաբար, մտքով զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք: Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև այն նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում:

Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո: Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումը ունենանք: Եվ երբ ժամանակը գա, արդեն մեր ներդրումը ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»,- ասաց Լաքոտը:

 

Դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է:

«Բնականաբար, այն մեր մտքում է, և մենք չենք մոռանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ուրիշ կետերի մասին, որոնց կատարման հետ կապված դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- հավելեց դեսպանը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ