24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Պատերազմը չի ավարտվել. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Այսօր լուսադեմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել եւ սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ծավալվել են տեղային մարտեր, որոնք ժամը 07։00-ի դրությամբ, դեռ շարունակվել են։ Այս պահի դրությամբ ունենք երկու վիրավոր, […]

Պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում․ «Ժողովուրդ»

«Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հենց առաջին օրվանից, կարծես թե, պայքար է մղում լրագրողների դեմ։ Տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո հիմա էլ հերթը հասել է Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքը սահմանափակելուն եւ այլն էլ ինչպես։ Երեկ այդ մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւ գրություն ուղարկել խորհրդարան` փորձելով հասկանալ, թե ինչ […]

Խորհրդակցություն՝ ՊՆ-ում. կտրուկ փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձեւավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, եւ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Ուշագրավն այն է, որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը […]

Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների կան մարդկային կորուստներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է […]

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ

Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: 2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: 3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են […]

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում, այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը։ ««Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` […]

Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր․ ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Մարտական գործողությունները շարունակվում են:

Վերին Շորժայից քաղաքացիները հայտնում են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց ուղիղ իրենց բնակավայրերի վրա․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց ուղիղ իրենց բնակավայրերի վրա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի