24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կուսակցության նորընտիր պատգամավորների հետ, եւ նրանք որոշել են ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերը: Այս փուլում նման որոշում կայացնելն ու այդ մասին հայտարարելն ինքնին ուշագրավ է, քանի որ 44-օրյա պատերազմի մասով հանձնաժողով ստեղծելու մասին […]

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել զինծառայող Սարգիս Գրիգորյանը

Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրր էջում  գրել է.   «Կապիտուլյանտների կողմից 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գրեթե նույնն է, եթե Բերիան կամ Եժովը ստեղծեին բռնաճնշումներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու։   Կապիտուլյացիայի գլխավոր պատասխանատուի ու մեղավորի թիմակիցները դեռ մեղավո՞ր են փնտրում։   Մի փնտրեք սեւ կատու […]

Արցախի Մաճկալաշեն համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ. համայնքի ղեկավար

Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը, որը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։ Ըստ համայնքի ղեկավարի՝ նա այս պահին բուժզննում է անցնում։ Ավանեսյանի խոսքով՝ համագյուղացին այսօր՝ հուլիսի 26–ի առավոտյան էր հայտնվել ադրբեջանական զինված […]

Հայաստանի նման վերաբերմունքը հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանը. Բայրամով

Հայաստանն ինքն է այսօր տառապում սահմանազատման հարցում անորոշությունից, ուստի երկիրը պետք է ընդունի իրականությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է «Sputnik-Азербайджан»-ը: «Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման, սակայն Հայաստանի կողմից պատասխան քայլեր չենք տեսնում: Հայաստանը չի պատասխանում Ադրբեջանի բարի մտադրությանը։ Նման վերաբերմունքը հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին», – հայտարարել Է […]

Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը

Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը: Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը: Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին […]

Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին․ Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ […]

Տնտեսության իրական անկումը շարունակվում է

Քիչ առաջ ԱՎԾ-ն իր կայքում հրապարակեց պաշտոնական տվյալները 26․07․2021 թվականի դրությամբ։ Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ևս արձանագրված է․ տնտեսության իրական անկումը շարունակվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա մարտից COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով ՀՀ տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։ Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիսը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․ միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 […]

Խրախճանք ժանտախտի ժամանակ կամ Հայաստանն ունի անբարո իշխանություն․ հոգեբան

Սովորաբար, պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է օրինակ ծառայի ժողովրդի համար։ Միգուցե աշխարհում այդպես է, բայց ոչ մեզ մոտ։ 44-օրյա պատերազմից և ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից դեռ մեկ տարին չի անցել… Դեռևս կան անհայտ քանակի անհետ կորածներ… Հայ գերիներին դատում են ադրբեջանում… Ալիևը շարունակաբար ծաղրում է մեզ և խոսում այն մասին, որ Սևանն ու Երևանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի