05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմը չի ավարտվել. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Այսօր լուսադեմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել եւ սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Ծավալվել են տեղային մարտեր, որոնք ժամը 07։00-ի դրությամբ, դեռ շարունակվել են։

Այս պահի դրությամբ ունենք երկու վիրավոր, իսկ մեր 5 զինվորի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա։

 

ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։

Ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի, գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել։

Ի դեպ, Զանգեզուրի միջանցքի մասով, որի «վրա» Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միջազգային ներդրողներ են հրավիրում. Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։

Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։

Я не вижу ваши руки։

Հուսանք, որ մեր հինգ զինվորները անվնաս կգտնվեն ու ապաքինում վիրավոր տղաներին»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ