04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչև քաղաքական․ «Հրապարակ»

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) հարսանիքն էր։ Այն տեղի է ունեցել Երեւանի ամենաթանկարժեք ու վերջին շրջանում մոդայիկ դարձած ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։

Մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական։ Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները, Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաեւ քաղաքական դեմքեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։ Հենց այդ արարողությունից էր Աննա Հակոբյանը նկարներ դրել եւ գրել, որ երկարատեւ ընդմիջումից հետո ուրախալի առիթի են մասնակցում։

Պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ կազմակերպվել է զագսի արարողությունը։ Իսկ տորթն այնքան շքեղ է եղել, ճիշտ նույնչափ, որքան Ծառուկյանի որդու հարսանեկան տորթն էր, որ վրդովմունք էր առաջացրել համացանցում։

Հարսանիքը ծաղկեցրել են ռաբիսի արքա Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը եւ այլք։ Սարգսյանի ընտրյալը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։ Հիշեցնենք․ Փայլակ Հայրապետյանը ժամանակին իր ունեցվածքը կորցրեց Աշոտ Սուքիասյանի հետ ադամանդի բիզնես դնելու պատճառով եւ տարիներ շարունակ փորձում էր բանկերում գրավադրված գույքը հետ բերել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ