24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։

Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը:

Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստներ գրանցվել: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում են մահվան և վիրավորների: Խուսափեք «շփման գծի» մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի մոտակայքում ճանապարհներից:

ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում», – նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ ԱՄՆ կրկին հորդորել էր իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ