24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2021

Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում. Վահան Քերոբյան

Այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, խոսելով նոր կառավարությունում հայտնվելու հավանականության մասին, նշեց, որ պատրաստ է, եթե նման որոշում կայացվի: Նախարարի պաշտոնակատարին նաև հարցրեցին այսօրվա կառավարության նիստում տեղի ունեցածի մասին, երբ ներկաներին հորդորեցին ոտքի կանգնել Նիկոլ Փաշինյանի գալու ժամանակ: Նա ասաց, որ ինքն էլ է կանգնել՝ նաև նշելով, որ նախկինում նման բան […]

«301-ին ընտրեցինք Քրիստոսին: 2021-ին՝ Հուդային». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «301 թվական – Հայաստանը դարձավ քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն: 2021 թվական – Հայաստանը դարձավ դավաճանությունն առաջինը վավերացրած պետություն: 301-ին ընտրեցինք Քրիստոսին: 2021-ին՝ Հուդային:»

Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ: Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել

Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը: Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը շնորհավորել է անձնակազմին: Արարողությունից հետո ստուգվել են զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության հետագա բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման աշխատանքները

Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Հունիսի 23-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից […]

«71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ»

  Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մանդատները վերցնո՞ւմ եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք»․ փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչո՞ւ են աղմկում անտեղյակները։ ԿԸՀ հրապարական նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․ ՔՊ-ն ստանում է 71 մանդատ «Հայաստան»-ը՝ 27 «Պատիվ ունեմ»-ը՝ 7 Ընդհանուր՝ 105։ Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից […]

«Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն են պողպատյա, դուք վատթարագույնն եք, որ կարող էր պատահել մեր ազգին». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Չարչյանը ընկերս է: 90-ականներին իր կյանքի գնով հազարավոր կյանքեր էր փրկում Ստեփանակերտի գոսպիտալում, Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներում՝ վրանային գոսպիտալում կյանքեր էր փրկում, պայքարող կյանքեր… և այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները: Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն […]

«Ասում են՝ ապագա կա, Բաքվի բանտնա՞ ապագան». Ռազմագերու հարազատ

Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները հունիսի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց: Ցուցարարներից մեկի խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ պետք է մի փոքր էլ սպասել, որ գերիներին հաստատ տուն կվերադարձնեն, եւ որ այս պահին բանակցություններ են ընթանում: «Բայց ես այլեւս չեմ կարող սպասել, համբերություն չունեմ: Վերջ, այլեւս չեմ դիմանում, յոթ […]

ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան

Ընդունելով ընտրությունների արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ԼՀԿ-ին քվեարկած ոչ մի քաղաքացի չի ափսոսա։   Անդրադառնալով ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ու հարցին՝ արդյո՞ք համագործակցության, պետական ապարատում աշխատելու առաջարկ եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, Մարուքյանն արձագանքեց․ «Վարչապետը նախաձեռնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի