15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2021

28/6 ընտրատեղամաս, Բյուրեղավան համայնք, Կոտայքի մարզ․ «Պատիվ ունեմ» դաշինքի անունը փակած է ցուցակում

28/6 ընտրատեղամաս, Բյուրեղավան համայնք, Կոտայքի մարզ․ «Պատիվ ունեմ» դաշինքի անունը փակած է ցուցակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Կարեն Վրթանեսյանը:

Ողջ իրավապահ համակարգն ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն. Սերժ Սարգսյան

Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման, Ձորաղբյուրի 29/45 տեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի […]

Քանի՞ հոգի է արդեն կատարել իր ընտրությունը՝ ժամը 11:00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչև 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով: Նրա փոխանցմամբ՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 120166 կամ 13.99 տոկոս Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117472 է, մասնակցել է 12.318-ը կամ 10.49 տոկոսը: Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների […]

Ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 12,2%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 12,2%-ը: Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 ընտրող:   2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 7,76%-ը:

«Քայլականները լավ գիտեն, որ շիշը տենց բանա. մի, որ ձեռդա, մի օր…»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ շիշը ձեռքից հայտնվում է այլ վայրում, սկսում ես երրորդ համարի չօգտագործված քվեաթերթիկների մեջ 24 համարի գոնե երկու քվեաթերթիկ գտնես, որպեսզի կարողանաս քեզ պատած ցավը մի կերպ մեղմացնել: Քայլականները լավ գիտեն, որ շիշը տենց բանա. մի, որ ձեռդա, մի օր…»։    

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում /տեսանյութ/

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահարում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:

ՄԻՊ ներկայացուցիչները «Հայաստան» դաշինքի բողոքի հիման վրա մեկնել են Սիսիան

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբերի ղեկավարների նկատմամբ: Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի