Քանի՞ հոգի է արդեն կատարել իր ընտրությունը՝ ժամը 11:00-ի դրությամբ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչև 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով:
Նրա փոխանցմամբ՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 120166 կամ 13.99 տոկոս
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117472 է, մասնակցել է 12.318-ը կամ 10.49 տոկոսը:
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 223360 է, մասնակցել է 27,676 հոգի կամ 12.39 տոկոսը:
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 235840 է, ժամը 11:00-ի դրությամբ ընտրել է 23.488 հոգի կամ 9.96 տոկոսը:
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 189527 է, ընտրել է 18536 հոգի:
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 233552 է, ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 26.086-ը կամ 11.17 տոկոսը:
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 242.022 է, արդեն իր ընտրությունը կատարել է 30342 հոգի կամ 12.54 տոկոսը:
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 226.763 է, արդեն ընտրել է 19106 հոգի կամ 8.43 տոկոսը:
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 109.726 է, քվեարկել է 17.269 հոգի կամ 15.74 տոկոսը:
Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 46620 է, արդեն ընտրել է 5699 հոգի կամ 12.22 տոկոսը:
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 109690 է, ընտրել է 15.585 հոգի կամ կամ 14.21 տոկոսը:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում քվեարկելու իրավունք ունեցող 2 593572 քաղաքացիներից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 316291 հոգի կամ 12.2 տոկոսը: