Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյունիքի տարբեր զորամասերի զինծառայողներին ուղղորդելու, բաց քվեարկելու կամ այլ ընտրախախտումների մասին կարդալիս հիշում եմ, որ այդ կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն է, ում մասին Արցախում ծառայելու տարիներից բարձր կարծիք եմ ունեցել։ Չեմ ուզում հավատալ, որ նա փոխվել է կամ կարող է գործող իշխանություններին նման ծառայություն մատուցել։ Ուզում եմ, […]
Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը քվեարկեց Գ. Լուսավորիչի 15/1 հասցեում գտնվող թիվ 4 մանկապարտեզում, 9/17 տեղամասում: Նա քվեարկության էր եկել տիկնոջ եւ փոքրիկ դստեր հետ: Արա Զոհրաբյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի, եւ այս ընտրություններով ժողովուրդը մերժի ապազգայինը: «Զարթոնքի» թեկնածուն հավելեց, որ իրենց ակնկալիքն է, որ […]
«Իմ ասածը քվեարկե՞լ ես». ՔՊ-ականները ընտրատեղամասի մոտ ուղղորդում են ընտրողներին, վանկարկում կարգախոսը Տեսանյութը Էջմիածին քաղաքի թիվ 14/1 ընտրատեղամասի տարածքից է:
«Պարզ է՝ ովքեր են կազմակերպել, սա շատ էժան, նենգ գործողություն է: Ներկա իշխանությունը, որին ժամեր են մնացել, հոգեվարքի մեջ է, դրանով է պայմանավորված նրանց այս ոչ ադեկվատ գործողությունների շարունակությունը: Դուք, երևի, գիտեք, որ Սիսիանում դատարանի անհիմն որոշմամբ՝ խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր շտաբներում, և եթե ճիշտ եմ հիշում՝ 4 շտաբի ղեկավար հրավիրվել է […]
Ես քվեարկեցի, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ «Մարդիկ պետք է հանգիստ լինեն։ Ընտրություններ են, ամեն ինչ դրանով ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում։ Խորհուրդ կտայի հանգիստ լինել։ Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցություններից 3-4-ն […]
Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։
Քաղաքացիներն ահազանգում են՝ «Պատիվ ունեմ» դաշինքի 6 համարի քվեաթերթիկի վրա տպագրական տարբերվող նշաններ կան