25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ

Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան երեկ Արման Թաթոյանի դեմ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային կառույցներին: Բողոքը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը գործունեության մասին է պատերազմի ժամանակ և պատերազմից հետո: Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է, որ Արման Թաթոյանը հակաադրբեջանական գործունեություն է իրականացնում: Ալիևայի բողոքը պաշտոնական է, և […]

Փաշինյանի վերջին ելույթները ուղղված են իր պատկերացրած էլեկտորատին՝ ապուշներին. Քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլը համոզված է, որ եթե ինքն ընտրվել է երկրի ղեկավար, ապա Հայաստանում գերակշռում են հիմարները։ Նրա վերջին ելույթները, որ արդեն նախընտրական քարոզչության շրջանակներում են, պարզապես խելագարի բարբաջանքներ չեն, այլ իր կարծիքով՝ ճիշտ հաշվարկված մեսիջներ, որոնք ուղղված են իր պատկերացրած էլեկտորատին՝ ապուշներին։ Ուսապարկերի, ֆեյքերի եւ զոմբիների օվացիաները Նիկոլին […]

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ի ելույթում «դժգույն ու դժբախտ քաղաք» անվանեց Շուշին:

Արարատ Միրզոյանը իջել է «ռազբորկա» անելու Արման Թաթոյանի հետ՝ վերջինիս կոշտ ելույթից հետո /տեսանյութ/

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբորկա» անելու. նրան օգնության են հասել «Իմ քայլի» պատգամավորները, որոնք կագնած հետևում էին Միրզոյանի մոնոլոգին:

Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ

Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Շարքային չի, բայց զինծառայող է», – ասաց նա: Դատախազի խոսքով՝ դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել և դատարան է ուղարկվել: «Վաղ է, որպեսզի կարողանամ գնահատել ամեն կոնկրետ դեպքի ազդեցությունը պատերազմի վերջնական արդյունքի վրա», – նկատեց Դավթյանը:   Նա […]

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: Նախարարության «Թվիթեր»-ի էջում կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը: «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 681-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4209 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 7-ի […]

Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ: Եթե նկատի ենք ունենում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես, պայմանավորվածությունների 5-ամյակ ժամկետը, […]

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է 50 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել Արցախին

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի