25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4225 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 8-ի դրությամբ մահվան […]

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում. «Հետք»

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ «Հետքը» […]

Մանիպուլյատորի տրամաբանություն, թե մարտնչող տգիտություն․ «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա:   Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, […]

Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար տանել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։ Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը […]

Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել. «168 ժամ»

Օրեր առաջ պարզ դարձավ, որ  Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին  մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։   Մինչդեռ մայիսի 5–ին Նիկոլ […]

Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակված հայտարարությունը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. հայտարարություն

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը: Այս մասին ասված է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: […]

«Ո՜ւփս». Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը

Այսօր Ազգային ժողովում քվեարկության ժամանակ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զբաղված լինելու արդյունքում պատահաբար միացրեց, ամենայն հավանականությամբ, ձայնային հաղորդագրություն. լսվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա…»: Սիմոնյանը կարճ արձագանքեց՝ «Ուփս»:  

ՄԻՊ խոսնակը՝ Արման Թաթոյանի հրաժարականի մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»:      

Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ, այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի