08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում. Գլխավոր դատախազ

Դավաճանության և լրտեսության մեղադրանքով նախկին զինծառայող է անցնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Շարքային չի, բայց զինծառայող է», – ասաց նա:

Դատախազի խոսքով՝ դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել և դատարան է ուղարկվել:

«Վաղ է, որպեսզի կարողանամ գնահատել ամեն կոնկրետ դեպքի ազդեցությունը պատերազմի վերջնական արդյունքի վրա», – նկատեց Դավթյանը:

 

Նա տեղեկացրեց, որ բազում հետապնդումներ կան նաև մեզ մոտ թշնամու պաշտոնյաների նկատմամբ: Դավթյանը մանրամասներ չհայտնեց, քանի որ եզրահագնել են՝ հրապարակային խոսքը կվնասի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում մեր քաղաքացիների նկատմամբ հայտարարված հետախուզումների, գլխավոր դատախազն ասաց.

«Մենք հակաքայլեր ենք ձեռնարկել, և դրանք արդյունք են տվել. նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ