04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2021

ՀԱՊԿ խոսնակը հայտարարել է, որ դաշինքը դեռևս Հայաստանից որևէ դիմում չի ստացել

Հայաստանը Սյունիքի մարզում սրված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմում է հղել ՀԱՊԿ-ին. հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ կազմակերպությունը դեռևս պաշտոնական դիմումներ չի ստացել՝ կապված ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի հետ. հայտնում է ռուսական Նորությունների դաշնային գործակալությունը՝ riafan.ru–ն։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց է ունեցել […]

Եթե 2018-ին 250 թուրքի չբերեիք իշխանության, 2021-ին 250 ադրբեջանցի ասքյար Սյունիքի հողը չէր պղծի իր ներկայությամբ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե 2018-ին 250 թուրքի չբերեիք իշխանության, 2021-ին 250 ադրբեջանցի ասքյար Սյունիքի հողը չէր պղծի իր ներկայությամբ»։

Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել

Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300–ից 400 մետր։ «Ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում։ Այդտեղ ո՛չ մենք էինք […]

Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում. Տիգրան Աբրահամյան

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. Իմ տպավորությամբ, Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում։ Ժամանակը մեր դեմ է աշխատում և որքան ուշանում են լուծումները, այնքան հավանականությունը, որ Ադրբեջանը կվերադառնա իր նախկին դիրքեր, կտրուկ նվազում են։

Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է․ Mediaport

Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է: Հայտնում է Mediaport-ը։ «Mediaport-ի թղթակիցը փորձեց մտնել նկարահանելու, անվտանգության աշխատակիցները, սակայն արգելեցին՝ չթույլատրելով անգամ դրսում կանգնել: Մեզ հաջողվեց ֆիքսել միայն ռեստորանի դիմաց կայանված մեքենաները: Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Հայաստանի երկու մարզեր և չեն հեռանում, իսկ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան […]

Փաշինյանը Մոսկվայից օգնություն չի խնդրել. Պեսկով

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակի հարցում Մոսկվայի օգնության հարցը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ո՛չ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանի իրավիճակի հարցում: […]

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու՝ պաշտպանների միջնորդությունը

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդեցին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել էր 2019 թվականի ապրիլի 12-ին ՔՕ […]

Կապիտուլյանտը, դիմելով ՀԱՊԿ-ին, ընդունեց՝ Հայաստանն ի զորու չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանների անվտանգությունը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Կապիտուլյանտը, դիմելով ՀԱՊԿ-ին, ընդունեց՝ Հայաստանն ի զորու չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանների անվտանգությունը։ Ու այս նվաստացման հեղինակը միմիայն հողատուն է։ Ասեց խաղաղություն, բայց բերեց պատերազմ։ Ասեց հաղթանակ , բայց բերեց կապիտուլյացիա։   Ասեց Սարդարապատ,բայց բերեց Շուշիի ու Հադրութի խայտառակ հանձնում։ Ասեց ինքնիշխանություն, բայց բերեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված