04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2021

Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիևի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում և դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել […]

Նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է․ «Փաստ»

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նոր իրողությունների է բախվում։ Երկրի բազմաթիվ համայնքներ, որոնք առաջ սահմանակից չէին, հիմա սահմանակից են դարձել, ու դրանով ընդլայնվել է սահմանագծի երկարությունը։ Իհարկե, կենսական հարց է, որ սահմանամերձ համայնքների զարգացման խնդիրը միշտ պետության ուշադրության կենտրոնում լինի։ Բայց խնդիրն իր մասշտաբներով ավելի լայն է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած շրջանները […]

Մարզերում տեղական հեղինակությունները չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իշխանական թիմի՝ մարզերից ընտրված պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում են իրենց ընտրատարածքներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին նրանք զբաղված են նախընտրական շտաբների և տեղում թիմեր ձևավորելու հարցերով։ Ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում: Քանի որ նրանք, որպես կանոն, չունեն հեղինակություն, […]

Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ռազմական օգնություն է առաջարկել, այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Փաշինյանը։   «Հեռախոսազրույցում Մակրոնն ասել է, որ հարցի տեղափոխումը ինքը դիտարկում է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային […]

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան: Դա հիմնավորող մի քանի փաստարկ կա, ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Նա ընդգծեց՝ քանի որ վերլուծությունը ցույց է տվել, որ, ըստ ամենայնի, գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ […]

Հայտնաբերվել է 18-ամյա զինվորի դի. ՀՀ ՊՆ

  Հայտնաբերվել է 18-ամյա զինվորի դի. ՀՀ ՊՆ Մայիսի 14-ին հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ):  Կատարվում է քննություն:

Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը գրում է. «Կապիտուլյանտը վերջին 20 օրում գնացել է 2 մարզ՝ Սյունիք և Գեղարքունիք։ Այդ երկու մարզ էլ 3 օր է ներխուժել ու չեն հեռանում ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ սա ընդամենը «զուգադիպություն» է։ Պատերազմից, խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից անցել է 6 ամիս: Ուղիղ 6 ամիս պաշտպանության նախարարը բացակա է, բացի հարբելուց ու փող աշխատելուց, […]

ԱԺ հատուկ նիստին ներկա չեն ԱԱԾ պետն ու Պաշտպանության նախարարը. նիստն էլ ընթանում է կիսադատարկ դահլիճում

Ազգային ժողովն այսօր հրատապ նիստ է հրավիրել՝ Սյունիքում, Գեղարքունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը քննարկելու վերաբերյալ։ Նիստի օրակարգում ընդգրկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախաձեռնությունը՝ սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ։ Հատուկ նիստին մասնակցում է […]

Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել՝ ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։ «Կութից այնտեղ օդայինով 4,5 կմ է։ Չեմ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված