09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՊԿ խոսնակը հայտարարել է, որ դաշինքը դեռևս Հայաստանից որևէ դիմում չի ստացել

Հայաստանը Սյունիքի մարզում սրված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմում է հղել ՀԱՊԿ-ին. հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ կազմակերպությունը դեռևս պաշտոնական դիմումներ չի ստացել՝ կապված ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի հետ. հայտնում է ռուսական Նորությունների դաշնային գործակալությունը՝ riafan.ru–ն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց է ունեցել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ այս թեմայով:

Նշենք, որ ՀՀ և ՌԴ ղեկավարիների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունների մեջ տարբերություններ է եղել։ Հայակական տարբերակում նշվում էր Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու հանձնարարականի մասին, ինչպես նաև այն, որ «զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով, իսկ ռուսականում նման տողեր չկան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ