Պահանջ կապիտուլյանտին․ անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները
ArmNews TV
ArmNews TV
Թշնամին 12 օր է՝ զավթել է Հայաստանի բարձունքները. իրավիճակի փոփոխություն չկա
Մեր ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն էր թույլ չտալ, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք. Սամվել Բաբայան «Հիմա սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի ճակատը: Դա բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնելու: Դրա համար ես ասում եմ, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես ու կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, […]
«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն […]
Ինչպես ասում են՝ տեղ հասանք. եթե մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով երթևեկել, ապա պարտավոր ենք ընդունել, որ իրենք էլ մեր տարածքով պետք է երթևեկեն, և բացարձակապես կարևոր չէ, թե այդ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանը, առանց որևէ իրավական հիմքի (անգամ տխրահռչակ հայտարարությունում չկա այդպիսի ներխուժումը ակնարկող դրույթ) հայտնվեց Հայաստանի հանրապետական նշանակության ճանապարհները վերահսկողության տակ վերցնողի դերում։ […]
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի՝ նորանոր հայկական տարածքներ զավթելու ձգտումներին ու գործողություններին, շեշտեց, որ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է առաջին հերթին պրոֆեսիոնալ բանակ ունենալ. «Չունենք էդ բանակը, դրա համար էլ էսօր վախենում ենք կրակել: Բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են […]
Սահմաններին տիրող իրավիճակը եղել է պլանավորված, և Արցախյան պատերազմից հետո Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի հատվածներից գյուղեր հանձնելու մասին խոսակցություններն ընթանում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռազմիկ Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին: «Ես կարծում եմ՝ քանի որ իմացել են՝ հողերը պետք է հանձնեն, դիրքային ինժեներական աշխատանքներ չեն կատարվել: Արցախյան պատերազմից […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքը սահմանապահ մարզ է․․․․ Ես չգիտեմ, դուք՝ ոնց, բայց ես այս իշխանությանը չեմ վստահում, եւ, քանի որ տարբեր աղբյուրներ արդեն գրում են եւ վերլուծում, թե Սյունիքում, մասնավորապես Քաջարանում եւ Կապանում տեղի ունեցողը անմիջականորեն կապ ունի այն բանի հետ, որ Նիկոլը մտադիր է […]
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում: Մասնավորապես, Լավրովի խոսքով, դա վերաբերում է հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: